Շոու-բիզնես

Լիբանանում ՀՀ դեսպանությունը ջերմորեն շնորհավորել է Իվետա Մուկուչյանին

Լիբանանում Հայաստանի դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է հայ երգչուհի և կատարող Իվետա Մուկուչյանին՝ «Բեյրութի միջազգային մրցանակաբաշխության փառատոնի» (BIAF 2026) 13-րդ արարողության եզրափակիչ փուլում մեծարման արժանանալու կապակցությամբ։

Բեյրութի կենտրոնում գտնվող խորհրդանշական «Նահատակների հրապարակից» (Martyrs’ Square) Իվետան բարձրացավ բեմ՝ ստանալու միջազգային ճանաչում՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ՝ երաժշտության և արվեստի ոլորտում ունեցած իր նշանակալի ավանդի համար։ Մ

րցանակը ստանալիս արտասանած խոսքում Իվետան ընդգծեց մեր ժողովուրդների միջև առկա խորը պատմական կապերը՝ նշելով.

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ և առաջին անգամ մրցանակի արժանանալ Լիբանանում։ Լիբանանը հարազատ երկիր է մեզ՝ հայերիս համար։ Այստեղ ապրում է հայկական մեծ համայնք, որի ներկայացուցիչներն այստեղ են հաստատվել դեռ սերունդներ առաջ։ Լիբանանն ինձ համար ևս տուն է»։

Մենք հպարտ ենք Իվետայի ձեռքբերումներով և շնորհակալություն ենք հայտնում BIAF Lebanon-ին՝ հայկական արվեստը գնահատելու և Հայաստանի ու Լիբանանի միջև հարուստ մշակութային երկխոսությունը խթանելու համար։

Շնորհավորում ենք, Իվետա։

Կիսվեք ձեր էջում