Շոու-բիզնես

Ընտանիք կազմելն այդքան էլ հեշտ գործ չէ, հատկապես, երբ չունես առողջ ընտանիքի օրինակ մանկության տարիներին․ DJ Vakcina

«Ընտանիք կազմելը այդքան էլ հեշտ գործ չէ, հատկապես, երբ չես ունենում առողջ ընտանիքի օրինակ մանկության տարիներին։ Չգիտես ով ես, ինչի ես արժանի, ինչ դեր պետք է կատարեն կինն ու ամուսինը։ Նման ընտանիքներում մեծացած աղջիկներն ու կանայք կհասկանան ինչի մասին է խոսքը…

Նման ճակատագիր ունեցող աղջիկները սովորաբար սեփական սխալների վրա են սովորում։ Զրոյից ձևավորում են կարծիք սեփական անձի մասին, սկսում են հասկանալ սեփական արժեքը, փորձում են ընդունել ու սիրել իրենց… բազում անգամ սահմանները անցած մարդկանց հեռացնում են կյանքից, հասկանում են, որ պետք է պաշտպանեն իրենք իրենց, գիտակցում են, որ յուրաքանչյուր հարաբերության մեջ ամենակարևորը փոխհարգանքն է։

Զրոյից սովորում են ընտրել կյանքի ընկեր, ոչ թե խղճալուց ելնելով, կամ ենթարկվելով մանիպուլյացիաներին, այլ առողջ պատկերացումներից ելնելով։ Զրոյից սովորում են սեր տալ և սեր ստանալ…

Նման աղջիկները սովորաբար շատ երկար դժբախտ են լինում, բայց մի օր սովորում են ստեղծել սեփականը ու դառնում են սիրո աղբյուր»,-ինստագրամյան իր էջում գրել է DJ Vakcina-ն ու հրապարակել ընտանեկան լուսանկարներ։

Կիսվեք ձեր էջում