Մամուլ

Ծառուկյանի կոկորդիլոսը պոչով հարվածել է կենդանաբանական այգու աշխատակցի հոնքին․ նոր մանրամասներ

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Գագիկ Ծառուկյանի կոկորդիլոսներին տնից կենդանաբանական այգի տեղափոխելու ժամանակ կոկորդիլոսներից մեկը պոչով հարվածել է կենդանաբանական այգու աշխատակցի հոնքին։

Լրատվականին պատմել են, որ հարվածի հետևանքով աշխատակիցը վնասվածք է ստացել, ինչից հետո դիմել է բժշկական օգնության։ Երևանի քաղաքապետարանից «Իշխանություն» լրատվականի տեղեկությունը հաստատեցին՝ նշելով, որ հիվանդանոց դիմած աշխատակիցն արդեն դուրս է գրվել, որևէ լուրջ բան չի եղել։

Մամուլում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե կոկորդիլոսներից մեկը կծել է ԱԻՆ աշխատակցի, սակայն ՆԳՆ-ից հերքեցին այդ լուրը։

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի կոկորդիլոսներին տնից կենդանաբանական այգի տեղափոխելու ժամանակ կոկորդիլոսներից մեկը պոչով հարվածել է կենդանաբանական այգու աշխատակցի հոնքին։ Մեզ պատմեցին, որ հարվածի հետևանքով աշխատակիցը վնասվածք է ստացել, ինչից հետո դիմել է բժշկական օգնության։

Երևանի քաղաքապետարանից «Իշխանություն» լրատվականի տեղեկությունը հաստատեցին՝ նշելով, որ հիվանդանոց դիմած աշխատակիցն արդեն դուրս է գրվել, որևէ լուրջ բան չի եղել։

Մամուլում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե կոկորդիլոսներից մեկը կծել է ԱԻՆ աշխատակցի, սակայն ՆԳՆ-ից հերքեցին այդ լուրը։

Կիսվեք ձեր էջում