Մամուլ

Ծաղկի խանութում երիտասարդը սպանել է 18-ամյա ընկերուհուն ապա ինքնասպան եղել

Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետության Ելաբուգա քաղաքում ողբերգություն է գրանցվել։ 24-ամյա երիտասարդը ծաղկի սրահում դանակով հարձակվել է իր 18-ամյա ծանոթի վրա, ինչից հետո կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ։

Համաձայն տեղեկատվական աղբյուրների՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին՝ Ստրոյթելի փողոցում գործող խանութներից մեկում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երիտասարդը հաճախորդների աչքի առաջ խանութի ներսում մի քանի անգամ դանակի հարվածներ է հասցրել 18-ամյա աղջկան: Այնուհետև նա ինքնասպան է եղել։

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները զննություն են իրականացրել տարածքում և ձեռնամուխ եղել միջադեպի բոլոր հանգամանքների պարզմանը։ Այս պահին հարցաքննության են ենթարկվում ականատեսներն ու հնարավոր վկաները, ինչպես նաև նշանակվել են համապատասխան դատաբժշկական փորձաքննություններ։

Կատարվածի առթիվ Ռուսաստանի Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ Քննչական խումբը շարունակում է աշխատանքները՝ պարզելու հանցագործության հնարավոր շարժառիթներն ու մնացած մանրամասները։

Կիսվեք ձեր էջում