Խորշոր ավտովթարի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նաիրի Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան 46.5 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարին և հողաթմբին ու կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը հիվանդանոց տեղափոխվելուց հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով դեպքի վայրից հեռացել է։
Քննչական վարչությունը պարզում է այս տեղեկությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


