Մամուլ

Խոշոր հրդեհ Երևանում հայտնի «Գուավա» հագուստի խանութում, այրվել է մոտ 15 միլիոն դրամի հագուստ

Խոշոր հրդեհ Երևանում հայտնի «Գուավա» հագուստի խանութում, այրվել է մոտ 15 միլիոն դրամի հագուստ

Shamshyan.com-ը գրում է․ Մարտի 18-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի 53/1 հասցեում գտնվող «Գուավա» խանութ-սրահի ձայնային ազդանշանը միացել է և ներսում խիտ ծուխ է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

hrdeh guava

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Մուրադյանն ու Գոհար Գեղամյանը, որպեսզի օպերատիվորեն ժամանած Երևանի ՓԾ թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները աշխատեն։

Վերջիններս նախ կանխել են հագուստ-խանութի պահեստային տարածքում առաջացած հրդեհը, ապա մարել այն։

guava

Այրվել է պահեստային հատվածում գնտվող մեծ չափի հագուստ և կոշկեղեն։Խանութին պատճառվել է մոտ 15 միլիոն դրամի վնաս։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կատարվածի մասին արդեն հայտարարություն է վերցվել խանութի սեփականատեր, Երևանի բնակիչ 34-ամյա Արման Արշակյանից։

Կիսվել էջում