Մամուլ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Հաղարծինում բախվել են BMW X5-ը ու «Jeep Grand Cherokee»-ին․ կա 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Հաղարծինում բախվել են BMW X5-ը ու «Jeep Grand Cherokee»-ին․ կա 4 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Վանուշ Ոսկանյանի վարած BMW X5 մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սմբատ Մատինյանի վարած «Jeep Grand Cherokee»  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

jeep

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում կատարել հերթապահություն։Բախման հետևանքով էլ BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:

Օպերատիվ են գործել նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ:

Կիսվել էջում