Մամուլ

Խոշոր ավտովթար Սևանի գաղութի մոտ. 20 տոննա «Ռոշեն» կոնֆետով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Խոշոր ավտովթար Սևանի գաղութի մոտ. 20 տոննա «Ռոշեն» կոնֆետով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 21-ին,  խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի  51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սևանի գաղութի մոտ, վրացական համարանիշներով բեռնատար Mercedes-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել:

Ինչպես  դեպքի  վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Հրազդանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ  հրաժարվում է բժշկական օգնությունից:

bernatar roshen

Օպերատիվորեն  ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորոթյամբ:

bernatar vtar

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա «Ռոշեն» քաղցրավենիքով և այն ամբողջովին թափվել է:

Կիսվել էջում