Մամուլ

Խոշոր ավտովթար Նորագավիթի «Գայի պոստի» մոտ. բախվել են Nissan-ն ու Opel-ը

Խոշոր ավտովթար Նորագավիթի «Գայի պոստի» մոտ. բախվել են Nissan-ն ու Opel-ը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտաշատի խճուղում, ժողովրդին հայտնի՝ Նորագավիթի նախկին «Գայի պոստի» հարևանությամբ բախվել են Nissan March և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել այդ պահին աշխատանքից տուն վերադարձող ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը և օպերատիվորեն ժամանած Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Հրայր Սանոսյանն ու Գարեգին Մադաթյանը։

Պարեկները այնուհետև քաղաքացիների օգնությամբ հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնները։

nissan opel

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ա․ Փարսադանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։

Կիսվել նյութով