Մամուլ

Խոշոր ավտովթար Էրեբունի փողոցում. «Mazda»-ն բախվել է աղբատար բեռնատարին. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Խոշոր ավտովթար Էրեբունի փողոցում. «Mazda»-ն բախվել է աղբատար բեռնատարին. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Էրեբունի փողոցի թիվ 26 շենքի դիմաց բախվել են Mazda 6, Chevrolet Malibu և աղբատար բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են հիվանդանոց:

avtovtar erebuni

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կիսվել էջում