Մամուլ

Երևանում 23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում՝ վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն

Երևանում 23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում՝ վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, Երևանի բնակիչ 23-ամյա Կորյուն Կ.-ն, իր վարած Mercedes GL 500 մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Կիսվել էջում