Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են «Honda» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Chevrolet» մակնիշի, «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը՝ «Ապարան» բժշկական կենտրոն, մեկը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։





