ՄամուլՏեսանյութ

«Խիստ հիասթափված եմ վարչապետի պահվածքից». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)

«Խիստ հիասթափված եմ վարչապետի պահվածքից». Արմեն Աշոտյան

News.am-ը գրում է․ «Այն, ինչ-որ մենք տեսանք ցավոք սրտի բավականին տմարդի վերաբերմունք էր եւ անձնական ցավակցության  բացակայությունը բավականին աղաղակող:

Կառավարության արձագանքը արդյոք համարժեք է այն իրավիճակին, որը ստեղծվել է:

Օրը չի, որ ես էսօր դրա մասին շատ խոսեմ, բայց որպես ՀՀ քաղաքացի ունեմ շատ մեծ նստվածք, այս վերաբերմունքը տմարդի էր, ուղղակի չի տեղավորվում քաղաքական տրամաբանության մեջ, որովհետեւ այստեղ բացարձակ չկա քաղաքականություն, բայց սա ահազանգ է նաեւ երկրում տիրող ատելության մթնոլորտի, անհանդուրժողականության, խորացող բաժանարար գծերի, անբարոյականության, բարոյականության ճգնաժամի, ես չգիտեմ` էլ ինչ պետք է լինի, որ մեր հասարակությունը, ղեկավարությունը հասկանա, որ սա ճանապարհ չէ, որ հասարակությունը այսպես բզիկ-բզիկ անել, չօգտագործելով հնարավորությունը հասարակությունը միավորելու, ես այստեղից լավ հոտ չեմ առնում:

Մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի այդ տմարդի վերաբերմունքից եւ ուզում եմ ասեմ` սա ճիշտ չէ:

Կիսվել նյութով