Մամուլ

Խաչիկ գյուղում ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի վրա

Խաչիկ գյուղում ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի վրա

Sputnik Արմենիան գրում է․ ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։ «Տրակտորիստը հրաշքով է փրկվել, նա չի վիրավորվել։

xachik gyux 2

Կրակոցից վնասվել է միայն տրակտորը»,– ասաց գյուղապետը։

Կիսվել նյութով