Մամուլ

Լավ հնարավորություն աշխատանք փնտրողների համար

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի  «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը  այս տարվա դեկտեմբերի 24-ին կազմակերպում է հատուկ դասընթաց։

Դասընթացի թեման է «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ, կադրային գործի վարում»։

Իրականացվող մեկօրյա դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալ աշխատանքային օրենսգրքի առանձնահատկություններին, վիճելի և անհասկանալի դրույթներին։

Այն լավ հնարավորություն է ոչ միայն կադրերի բաժնում աշխատողների համար, այլև աշխատանք փնտրողների և աշխատակիցների համար, քանի որ տեսանելի կդառնան իրենց իրավունքները և պարտականությունները։
Դասընթացը վարելու է  ՀՀ վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանը։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով