Լայպցիգի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ
Երկուշաբթի կեսօրին Լայպցիգի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, որում ներգրավված է եղել ավտոմեքենա, մի քանի մարդ է տուժել, գրում է Bild-ը:
«Ավտոմեքենան անցել է քաղաքի կենտրոնով: Մենք կարող ենք հաստատել, որ մի քանի մարդ վնասվածքներ է ստացել»,- նշել են ոստիկանությունում:
Պարբերականի տվյալներով՝ վարորդը մեծ արագությամբ ընթացել է Գրիմայշեշտրասե փողոցով:
Հաղորդվում է, որ տուժել է առնվազն ութ մարդ:



