ԱշխարհՏեսանյութ

Իրանում հրդեհել են հիվանդանոցի շենքը, որում եղել են կորոնավիրուսով հիվանդներ (տեսանյութ)

Իրանում հրդեհել են հիվանդանոցի շենքը, որում եղել են կորոնավիրուսով հիվանդներ

Armdaily.am գրում է․ Իրանի Բենդեր Աբբաս քաղաքում տեղի բնակիչները փորձել են հրդեհել հիվանդանոցի շենքը, որտեղ, ենթադրաբար, բերել են մի քանի մարդու, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Փետրվարի 29-ին տեղի ունեցածի տեսանյութը Iran International հեռուստաալիքը հրապարակել է Twitter-ի իր էջում:

Կադրերում երեւում է, թե ինչպես է ցանկապատի հետեւում այրվում բուժհաստատության շենքերից մեկը: Որոշ ժամանակ անց հրդեհը մարվել է:

Iran International-ի տվյալներով ՝ տեղի բնակիչների դժգոհությունը նրա համար է, որ Կումա քաղաքից տեղական հիվանդանոց են տեղափոխել տասը մարդու, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Սակայն, ինչպես հեռուստաալիքին հայտնել է Հորմոզղանի բժշկական համալսարանի ներկայացուցիչ Ֆաթիմա Նորուզյանը, Բենդեր-Աբբաս նոր հիվանդների տեղափոխման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում