Ազատ խոսք

Իրանում կարծես թե վիճակն ավելի լուրջ է, մեր համար ճիշտ մարտավարությունը կլինի սահմանը փակել

Իրանում կարծես թե վիճակն ավելի լուրջ է, մեր համար ճիշտ մարտավարությունը կլինի սահմանը փակել

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2-3 օր առաջ գրել էի, նորից գրեմ, քանի որ ինչպես հասկանում եմ, հետս վիճող մարդկանցից շատերը չեն տեսել…

Այդ անտեր կորոնավիրուսի խնդիրը ոչ միայն առողջապահականն է, այլ այն, որ եթե Հայաստանում հայտնաբերվի, ապա մեծ է հավանականությունը, որ Վրաստանը և այլ երկրներն արդեն Հայաստանից ելքը կփակեն։

Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում ոչ միայն չվերթներ են չեղարկում, այլ, ասենք՝ արդեն ծով դուրս եկած տուրիստական նավը չեն թողնում, որ նավահանգիստներ մտնի։

Եւ կան դեպքեր, որ Վրաստանն արդեն ոչ բոլորին է թողնում Հայաստանից մտնել, երեկ գրել եմ։

Ի դեպ, սա չի նշանակում, որ բեռների շարժի համար կփակեն, բայց ուղևորների համար կարող են։

Ու հաշվի առնելով, որ Իրանում կարծես թե վիճակն ավելի լուրջ է, քան սկզբում ներկայացնում էին (այս մասին խոսել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը), ապա տրամաբանական է, որ մեր համար ճիշտ մարտավարությունը կլինի սահմանը փակել։

Գոնե սովորական այցելուների համար։ Իրաքն արդեն 2 օր է՝ փակել է։ Քուվեյթն էլ թռիչքներն է դադարեցրել։

Հ.Գ. ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես կոչ է անում Իրան չայցելել։ Փոխանակ Արսեն Թորոսյանին կարդան, խուճապ են տարածում…

Հ.Հ.Գ. Իրանում կորոնավիրուսից 6րդ մահն է գրանցվել»։

Կիսվել էջում