Աշխարհ

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու․ Իրանի ԱԳՆ

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին:

«Իր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։ Իրանի ԶՈՒ-ն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են, մյուս կողմի բացատրությունները լսել են։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Irna գործակալությունը, ասել է Խաթիբզադեն։

անօդաչու խոցել

Հայտնի է, որ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություների ընթացքում ադրբեջանական կողմի արձակած արկեր և ԱԹՍ-ներ են ընկել իրանական տարածքում: ԱԹՍ-ներից մեկի ուսումնասիրությունը մասնագետներին հիմք էր տվել հայտարարելու, որ այն իսրայելական արտադրության է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը նոր ուժեր է տեղակայում սահմանին։

Նշենք, նաև, որ Շեյխ Իմրան Հոսեյնը կոչ էր արել բոլոր մուսուլմաններին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմում աջակցել ճիշտ կողմին։ Ո՞վ է ճնշողը և ո՞վ է ճնշված այս պատերազմում։

Հայտնի փիլիսոփան կոչ է արել մուսուլմանական աշխարհին կանգնել հայերի կողքին ու պատժել անաստված Ալիևին:

Կիսվել նյութով