Մամուլ

Իրանի շուտով ոտքի կկանգնի․ ադրբեջանական արկն ընկել է Իրանի գյուղերից մեկի վրա․ 6-ամյա երեխա է վիրավորվել

Իրանը շուտով ոտքի կկանգնի․ ադրբեջանական արկն ընկել է Իրանի գյուղերից մեկի վրա․ 6-ամյա երեխա է վիրավորվել

Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։

Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա։

Կիսվել էջում