Ազատ խոսք

Իսկ հիմա գրեմ այն ինֆորմացիայի մասին, որն իսկապես չի կարելի տարածել. Կարեն Վրթանեսյան

Իսկ հիմա գրեմ այն ինֆորմացիայի մասին, որն իսկապես չի կարելի տարածել. Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է։

«Իսկ հիմա գրեմ այն ինֆորմացիայի մասին, որն իսկապես չի կարելի տարածել և որը տարածելը պիտի պատժվի։

Ա. Այս կամ այն բնակավայրում մտցվելիք կարանտինի մասին տեղեկությունների արտահոսք, մինչև պաշտոնական հայտարարության հրապարակումը։

Որովհետև պատմական փորձն էլ, լրիվ թարմ փորձն էլ ցույց է տալիս. հենց մարդիկ իմանում են, որ ինչ-որ բնակավայր փակվում է, սկսում են այնտեղեից փախչել՝ տանելով իրենց հետ վարակը։ Սա այն դեպքն է, որ չէ, չի կարելի թռնել և «Հանգիստ նստե՛ք տեղներդ» ասածը շատ… տեղին է։

Բ. Երկրում եղած սննդի ու դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պաշարների մասին տեղեկություններ։

Նիխտ, նոու, նիետ, չի՛ կարելի։

Նիկոլի՝ խուճապը իբր կանխելու համար արված, երեկվա հիմարագույն հայտարարությունից ՀԵՏՈ ցանկություն առաջացավ գնալ ու ձեթ գնել։ Իսկ ոմանք էլ հենց այդպես արեցին։

Գ. Այս պայմաններում խստիվ… խստագույն ձևով չի կարելի որևէ տեղեկություն հայտնել զորքում վարակումների, առավել ևս (Աստված մի արասցե) մահերի մասին։ [Հիմա գուցե ինչ-որ մարդիկ ասեն. յաաաա, չլինի՞ ինչ-որ բան է եղել, միանգամից ասում եմ. ես նման դեպք չգիտեմ, բայց պնդում եմ, որ չի կարելի այդ մասին խոսել]։

Բ և Գ կետերը հրապարակման ենթակա կլինեին միայն եթե մենք ապրեինք ինչ-որ մեկուսացված մոլորակում, այլ ոչ թե 2 կողմից մեր երկիրը ոչնչացնել տենչող թշնամիներով տարածաշրջանում»։

Կիսվել էջում