Մամուլ

Իշխանությունը այս պահին տոնում է հաղթանակը

Իշխանությունը այս պահին տոնում է հաղթանակը

Hraparak.am-ը գրում է․ Մենք տեղեկացանք, որ սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվե անցկացնելու որոշումը, որն այսօր անցկացրեցին Ազգային ժողովի նիստում այնպիսի ցնծագին մթնոլորտ է ստեղծել Իմ քայլում, որ որոշել են իրենց հաղթանակը նշել երեկոյան խնջույքի սեղանի շուրջ:

Այս պահին իշխանությունը մեծ կազմով Տերյան 105/1 հասցեում Էդուարդ Աղաջանյանին պատկանող Ֆերմատա ակումբում նշում է այսօրվա հաղթանակը:

Ի դեպ, մամուլում բազմիցս է գրվել, որ նույն հասցեում Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վերջերս վերաբացել է իր բար-ակումբը, որը դարձել է նաեւ ՔՊ-ականների ամենօրյա հավաքտեղի։

Կիսվել էջում