Մամուլ

Ինչ է կատարվում Արարատ Միրզոյանի աշխատասենյակի դիմաց. Մարուքյանն ու Միքայելյանը ներսում են

Ինչ է կատարվում Արարատ Միրզոյանի աշխատասենյակի դիմաց. Մարուքյանն ու Միքայելյանը ներսում են

ArmLur.am-ը գրում է․ Արդեն հայտնել էինք, որ այսօր խորհրդարանում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ խորհրդարանում ծեծկռտուք սկսվեց: Այժմ խորհրդարանի շենքում իրավիճակը կրկին լարված է: 

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ պատգամավորները, վեճի հիմնական մասնակիցներ Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանն այս պահին գտնվում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում, քննարկում ու պարզաբանում են տեղի ունեցածը: Նրանց հետ Միրզոյանի աշխատասենյակում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին, մեր թղթակիցն ականատես եղավ. որ ԱԺ անվտանգության աշխատակիցներն այս պահին արդեն խիստ հսկողության են անցնում: Նշենք, որ գրեթե բոլոր պատգամավորներն այս պահին շոկի մեջ են, փորձում են հասկանալ՝ ինչ եղավ, միջանցքներում զրուցում են իրար հետ:

Բոլոր պատգամավորների համար անակնկալ է եղել տեղի ունեցածը՝ հատկապես Սասուն Միքայելյանի մասնակցության առումով:

Կիսվել նյութով