ՄամուլՏեսանյութ

Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես. Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանին (տեսանյութ)

Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես. Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանին

«Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսելու եմ. էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց»,- ասաց Մարուքյանը:

Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Խոսա, բայց մարդավարի խոսա», եւ սկսեց բղավել, սակայն չէր լսվում, թե ինչ է ասում:

Մի քանի պատգամավորներ շրջապատեցին Սասուն Միքայելյանին, որ հանկարծ նորից ծեծկռտուք չսարքի:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես: Հանգիստ քեզ պահի, վափշե: Հերիք ա, չի լինելու էս մշակույթը ստեղ: Հեղափոխություն է եղել նաեւ էդ մշակույթի համար: Հերիք եղավ: Ձեւ չկա: Գալի մեջքից խփում եք, արա»,-հայտարարեց Մարուքյանը:

Այդ ընթացքում տասնյակ պատգամավորներ տեղնրից ելան եւ փորձում էին թույլ չտալ նոր բախում:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված էր ընդհատել նիստը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով