Մամուլ

Ինչքան փող ունի բնակչությունը բանկերում

Չնայած աղքատության բարձր մակարդակին և սոցիալական լարվածությանը, այնուհանդերձ Հայաստանի բնակչության բանկային խնայողությունները բավական լուրջ ծավալների են հասնում։ Առաջին հայացքից գուցե տարօրինակ թվա, բայց փաստն այն է, որ պաշտոնական տվյալներով, քաղաքացիների բանկային ավանդներն անցնում են 3 մլրդ դոլարից։

Սա բավական մեծ գումար է, որին տիրապետում է բնակչությունը կամ նրա մի հատվածը։ Չհաշված, թե որքան են կազմում այն խնայողությունները, որոնք գտնվում են բանկային համակարգից դուրս։

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ավանդները շարունակել են աճել, թեև նկատելի է տեմպի դանդաղում։ Եթե անցած տարվա ապրիլին բնակչության բանկային խնայողությունները 2017թ. նույն ամսվա համեմատ ավելացել էին շուրջ 295 մլն դոլարով, ընդ որում, ապրիլին արձանագրված գրեթե 52 մլն դոլար փախուստից հետո, ապա այս տարվա ապրիլին 2018թ. նույն ամսվա համեմատ ավանդների աճը կազմել է շուրջ 274 մլն դոլար։

Ավանդների աճի տեմպի դանդաղելու պատճառներն անշուշտ կարող են տարբեր լինել։ Բայց դրանում սովորաբար էական դեր է ունենում բնակչության եկամուտների փոփոխությունը։

Աղբյուր` Փաստինֆո

Կիսվել նյութով