Աշխարհ

Ինչպիսին է օդորակիչների միջոցով կորոնավիրուսի տարածման ռիսկը

Ինչպիսին է օդորակիչների միջոցով կորոնավիրուսի տարածման ռիսկը

Օդորակիչների միջոցով կորոնավիրուսի տարածման ռիսկը իրականում ծայրահեղ ցածր է, ինչպես կարծում են Շրջակա միջավայրի պահպանության իսպանական միության (SESA) եւ Բնակչության առողջության ու առողջապահության կառավարման իսպանական միության (SESPAS) հետազոտողները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Redaccion medica-ին։

Գիտնականների խոսքերով՝ հավանականությունը, որ վիրուսը ներթափանցում է օդի որակավորման համակարգ եւ տարածվում է դրա միջոցով, այնքան էլ մեծ չէ, իսկ օդորակիչի մեջ վիրուսի հնարավոր բազմացման ենթադրությունը «իմաստազուրկ» է, քանի որ տվյալ գործընթացը չի կարող տեղի ունենալ առանց մարդու բջջի մեջ ներթափանցման։

Ընդ որում, գիտնականները խոստովանում են, որ այս խնդիրը իրականում բավարար ուսումնասիրված չէ։ Սրա հետ կապված՝ նրանք նաեւ օդորակիչների միջոցով վարակի տարածման բարձր ռիսկի առկայության մասին պնդումները «խաբեություն» են անվանում։

Կիսվել նյութով