ՄամուլՏեսանյութ

Ինչպես է գնահատվում 12-ամյա երեխայի առողջական վիճակը․ նոր մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ 12-ամյա երեխան, որի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ էր հայտնաբերվել, շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, սակայն առկա է դրական դինամիկա։ Տեղեկությունների համաձայն՝ նա ներկայումս գտնվում է Երևանի «Վիգմոր» բժշկական կենտրոնում։

Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12-ամյա բնակչի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանը ահազանգել էր, որ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։

Դեպքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նաև դպրոցի տնօրենը։ Նրա խոսքով՝ էքսկուրսիային մասնակցել է 21 աշակերտ, որոնց ուղեկցել են 7 ուսուցիչներ։ Էքսկուրսիայի ընթացքում երեխաներին հյուրընկալած բարեգործական հիմնադրամը իր տնկարանում նրանց հյուրասիրել է լավաշ, պանիր և վարունգ։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում