Մամուլ

Ինչպես է Առուշ Առուշանյանը կալանավայրից ղեկավարելու համայնքը

Ինչպես է Առուշ Առուշանյանը կալանավայրից ղեկավարելու համայնքը

Hraparak.am-ը գրում է․ Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» պարտություն է կրել նաեւ Սյունիքի մարզի խոշոր համայնքներից մեկում՝ Գորիսում, որը ներառում է, ոչ միայն Գորիս քաղաքը, այլև Ակներ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վանանդ, Աղբուլաղ, Հարթաշեն, Շուռնուխ, Վերիշեն, Բարձրավան, Ձորակ, Որոտան, Քարահունջ բնակավայրերը։

Այնտեղ նախնական արդյունքներով «Առուշանյան» դաշինքը հավաքել է 2 անգամ ավելի շատ ձայն, որի թեկնածուն համայնքապետ Առուշ Առուշանյանն է, քան ՔՊ-ն։ «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6256, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին՝ 3590 ընտրող: Հայ ազգային կոնգրեսի օգտին քվեարկել է 243 բնակիչ։

arush arushanyan

Հետաքրքիրն այն է, որ «Առուշանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանն կալանավորված է, և չի մասնակցել քարոզարշավին, հետևաբար, ըստ էության, ՔՊ-ին հաղթել է կալանավայրից։ 

Ինչպե՞ս կարող է Առուշանյանը կալանավայրից ղեկավարել համայնքը․ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակ»-ի հարցի վերաբերյալ փոխանցեց, որ Առուշանյանին այժմ փոխարինում է նրա առաջին տեղակալ Մենուա Հովսեփյանը, նա է կատարելու համայնքի ղեկավարի պարտականությունները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով