Ազատ խոսք

Ինչպե՞ս կարելի է ուրախանալ կամ հրճվել, երբ մարդու մահվան լուր ես իմանում․ Գագիկ Համբարյան

Ինչպե՞ս կարելի է ուրախանալ կամ հրճվել, երբ մարդու մահվան լուր ես իմանում․ Գագիկ Համբարյան

«Սարսափելի և զզվելի է…Անամոթներ…

Այսօր ամբողջ լրատավադաշտը ողողված է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրով…

Շատ ԶԼՄ-ների նկարահանող խմբերը ուղիղ հեռարձակում են կազմակերպել այն շենքի մոտից, որի բնակարաններից մեկում էլ հայտնաբերվել է Կուտոյանի դին…

Սարսափելին և զզվելին այն է, որ ուղիղ հեռարձակման ժամանակ մեծ թվոր օգտատերեր “ժպտավուն” և “սրտիկային” սմայլիկներ են դնում այդ նյութրի տակ՝ իրենց վերաբերմունքն այպես արտահայտելով երիտասարդի մահվան կապակցությամբ…

Ա՛յ անամոթներ, այ՛ տականքներ դուք ընդհանրապես ամոթ, նամուս ունեք…Մահացածը երիտասարդ է…

Ինչպե՞ս կարելի է ուրախանալ կամ հրճվել, երբ մարդու մահվան լուր ես իմանում… Հատկապես, երբ մահացածը երիտասարդ է…

Մեր հասարկաությունը հիվանդ է…

Հիվանդ է՝ չարությամբ, նախանձով և միմյանց ատելությամբ, որի հետևանքները կործանարար են լինելու…

Հ.Գ. Լինել ընդդիմադիր կամ չընդունել նախորդ իշխանություններին՝ չի նշանակում ուրախանալ վերջիններս ողբերգություններով և մահվան դեպքերով…

Ամեն ինչ բումերանգով հետ է գալու…Երբեք չմոռանաք…»։

Կիսվել էջում