Մամուլ

Ինչու է Փաշինյանի որդին գտնվում Երևանում. պարզաբանում է վարչապետի մամուլի քարտուղարը

Ինչու է Փաշինյանի որդին ՝ Աշոտ Փաշինյանը, ով ծառայում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, գտնվում Երևանում. պարզաբանում է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։

ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում» ,-մանրամասնել է Կարապետյանը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան մեծ աղմուկ էր բարձրացրել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հրապարակած մի տեսանյութ, որտեղ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, և Արցախում ծառայության մեջ գտնվող որդին՝ Աշոտ Փաշինյանը, թիկնապահների ուղեկցությամբ զբոսնում էին Երևանյան փողոցներով։

Կիսվել էջում