Մամուլ

Ինչու են ուշանում նպաստները․ Փաշինյանը կարգադրեց հարցին արագ լուծում տալ

Ինչու են ուշանում նպաստները․ Փաշինյանը կարգադրեց հարցին արագ լուծում տալ

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության հերթական նիստում պատասխան պահանջեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից, թե ինչու են ուշանում նպաստները:

Բաթոյանը տեղեկացրեց, որ խնդիրներ են եղել պետական համակարգի էլեկտրոնային համակարգերում և տարածքային սոցապ բաժիններում ու մարզպետարաններում:

Զարուհի Բաթոյանը հավելեց, որ տարածքներում մարտի 29-ից սկսվել է թոշակների, նպաստների տրամադրումը և 10 օրվա ընթացքում պետք է Հայփոստն այս գործողություններն ավարտի:

Այդ խնդիրները կառավարության գործառույթից դուրս են, վճարումների համար պատասխանատու են մարզպետարաններն ու տարածքային կառույցները:

Փաշինյանը ևս մեկ անգամ համոզվեց, որ պետական համակարգում լիքը պարապ մարդ կա։ Վարչապետը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց հանել այդ մի քանի հազար անձանց ցուցակը, ովքեր լավ չեն աշխատել, չեն ապահովել, որ անապահով խավերը ժամանակին ստանան իրենց նպաստները:

«Այդ մարդիկ, ովքեր չեն ապահովել հանձնարարականի կատարումը, օպտիմալացման ժամանակ լինելու են օպտիմալացվողների ցուցակի առաջին տեղերում»,-եզրափակեց Վարչապետը:

Կիսվել էջում