ԱշխարհԺամանց

Ինչու աշխարհի տարբեր հյուրանոցներում չկա 420 համարի սենյակ

Ինչու աշխարհի տարբեր հյուրանոցներում չկա 420 համարի սենյակ

Դուք երբևէ նկատե՞լ եք, որ աշխարհի շատ հյուրանոցներում 419 համարի սենյակից հետո, միանգամից 421 համարն է։ Կամ կա ուրիշ տարբերակ՝ 420 համարի սենյակի փոխարեն գրված է 419+1։ Ի՞նչ եք կարծում, ինչի հետ է կապված այս ամենը։

Պարզվում է, որ 420 թիվը ասոցացվում է մարիուանայի հետ և հետևաբար վտանգի տակ է դնում այդ հյուրանոցում գտնվող հյուրերի հանգիստը։ Ասում են, որ հյուրանոցային այդ համարներում հաճախ են տեղի ունենում թմանյութերի հետ կապված տհաճ դեպքեր։

Սկզբից Ավստրալիայում, իսկ հետո աշխարհի այլ երկրներում, թմանյութի սիրահարները սկսեցին նշել «իրենց տոնը» ապրիլի 20-ին (որն էլ հենց համապատասխանաբար 4-րդ ամսի 20-րդ օրն է) ուղիղ ժամը 4։20։

Թմամոլները գողանում էին հյուրանոցների դռների վրա գրված 420 համարները որպես հուշ, կամ էլ վարձում էին հյուրանոցի այդ համարը, որպեսզի այնտեղ մարիխուանա օգտագործեն։

Որպեսզի խուսափեն այն խնդրից, ինչպես նաև մարդկանց հեռու պահեն թմանյութերի ազդեցությունից, հյուրանոցների տերերը աշխատում են խուսափել 420 համարից։

Կիսվել նյութով