Ազատ խոսք

«Ինչո՞ւ երեկ ժամը 00:00-ին չհնչեց ՀՀ օրհներգը». Արման Աբովյան

«Ինչո՞ւ երեկ ժամը 00:00-ին չհնչեց ՀՀ օրհներգը»: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է.

«Մի փոքր շեղեմ Բրեգովիչի երաժշտությունից ազդված իմ համաքաղացիներին մի պարզ հարցով։

Հանկարծ ոչ ոքի մտքով չանցնի, որ «ձվի մեջ մազ եմ» փնտրում, բայց հազար ներողություն ժողովուրդ ջան, ինչո՞ւ երեկ ժամը 00:00 չհնչեց ՀՀ օրհներգը ։ Հիշեցնեմ , որ այս պահանջը հստակ ամրագրված է օրենքով։
 Հհմմ…

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
     Օ Ր Ե Ն Ք Ը
     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ

Հոդված 4.
Հայաստանի Հանրապետության…
1. Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում…
գ) Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:

Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:

Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում
Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով»:

Կիսվել նյութով