Շոու-բիզնես

Իմ կյանքի ամենաերջանիկ և ինքնատիպ մեկամսյակն էր. Անի Քոչարը նշանվել է

Իմ կյանքի ամենաերջանիկ և ինքնատիպ մեկամսյակն էր. Անի Քոչարը նշանվել է

Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր էր հրապարակել, որոնցից մեկում ծաղիկների կողքին երևում էր մատանի: Այս հանգամանքը չէր վրիպել օգտատերերի ուշադրությունից, Անին էլ մեկնաբանություններում չէր ժխտել, որ նորություն ունի և բոլորին երջանկություն էր մաղթել:

ArmDaily.am-ը Անի Քոչարից հետաքրքրվեց, թե ի՞նչ փոփոխություն կա իր անձնական կյանքում, ինչին ի պատասխան լրագրողուհին ասաց, որ ստացել է առաջարկություն, որին դրական պատասխան է տվել.

«Ես միայն այս պահին կարող եմ ասել, որ մարտի 8-ին նշանադրվել եմ: Առաջիկայում պատրաստվում ենք օրինականացնել մեր հարաբերությունները: Իմ կյանքի ամենաերջանիկ և ինքնատիպ մեկամսյակն էր, ու տա Աստված, որ ողջ կյանքս լողամ այն սիրո և հոգատարության մեջ, ինչ այժմ»:

Նա չցանկացավ գաղտնազերծել սիրելիին, սակայն, նշեց. «Իմ ընտրյալը հայ է, ես իմ կողքին օտարազգի տղամարդ տեսնել չէի ցանկանում և ես միայն իսկական հայ տղամարդու հետ կարող եմ երջանիկ լինել»:

Կիսվել նյութով