Ժամանց

Իմ կարծիքով՝ ամենաճիշտ կրոնը բարի սիրտն է․ Դալայ Լամա

Իմ կարծիքով՝ ամենաճիշտ կրոնը բարի սիրտն է․ Դալայ Լամա

Նա ընդամենը երկու տարեկան էր, երբ նրան հռչակեցին թվով 14-րդ Դալայ-Լամա: Դալայ-Լաման Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիի և բազմաթիվ այլ շրջանների բուդդիստների հոգևոր առաջնորդն է:

1989 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: 2006-ին ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ: Ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին Տիբեթում:

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում տիբեթական բուդդայականության հոգևոր առանջնորդ Դալայ Լամայի հետաքրքիր մտքերից մի քանիսը:

1. Ազատության համար պայքարում մեր ունեցած միակ զենքը ճշմարտությունն է:

2. Հնարավորության դեպքում ավելի բարի գտնվեք, իսկ դա հնարավոր է միշտ:

3. Մարդ ինքն է որոշում տառապել, թե ոչ՝ ընտրելով իրարձագանքն այս կամ այն իրավիճակին:

4. Ես չեմ նշում ծննդյան օրերը: Ինձ համար այդ օրը չի տարբերվում մյուսներից, քանի որ ամեն օր ծննդյան օր է: Դուք արթնանում եք, ամեն ինչ թարմ է ու նոր. գլխավորը, որպեսզի այդ նոր օրը Ձեզ ինչ-որ կարևոր բան տա:

5. Կյանքի հանդեպ դրական վերաբերմունքը պահպանելով` կարելի է երջանիկ լինել ամենաանբարենպաստ պայմաններում:

6. Հիշեք, մեկ-մեկ ուզածը չստանալն է հաջողությունը:

7. Կարեկցանքը կապ չունի կրոնի հետ: Դա համամարդկային գործ է, որն անհրաժեշտ է մարդկային ցեղի գոյատևման համար:

8. Կյանքը շատ կարճ է, որպեսզի այն ծախսեք ատելության վրա։ Պետք չէ ոչ ոքի ատել։ Ձեզ շատ լուրջ մի ընդունեք։ Ոչ ոք ձեզ լուրջ չի ընդունում։

9. Իմ կարծիքով՝ ամենաճիշտ կրոնը բարի սիրտն է:

10. Ներել սովորեք։ Թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին, ձեր գործը չէ։ Հիշեք՝ իրավիճակը որքան էլ լավը կամ վատը լինի, այն փոխվելու է։

11. Բոլոր վեճերում հաղթելու կարիք ամենևին էլ չկա։ Սովորեք ընդունել, որ դուք սխալ եք։

12. Մեկ է, դուք արդեն ունեք այն ամենը, ինչը ձեզ հարկավոր է, մնացածն էլ ժամանակի ընթացքում կունենաք։

13. Հիշեք՝ երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է:

14. Թույլ մի տվեք, որ փոքրիկ վեճը քանդի մեծ ընկերության հիմքերը:

15. Ապրեք արժանապատիվ կյանքով, որպեսզի հետո՝ ծերության շրջանում հիշելու որևէ բան ունենաք:

Կիսվել նյութով