Ազատ խոսք

Ժամանակն է հասկանալ,որ չկա հին ու նոր Հայաստան. Էդուարդ Շարմազանով

Ժամանակն է հասկանալ,որ չկա հին ու նոր Հայաստան. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ։

Աշխարհում և մեր տարածաշրջանում դեռևս չի հաղթահարվել կորոնավիրուսի համաճարակը։

Յուրաքանչյուր նոր օր՝ մեր քույրերի և եղբայրների շրջանում ավելանում է վարակակիրների թիվը։

Արտակարգ ռեժիմի այս պայմաններում մենք պարտավոր ենք պահպանել կարգապահությունն ու անվտանգությունը, ինչպես նաև զերծ մնալ անհարկի ներքաղաքական փոխհրաձգություններից։

Կորոնավիրուսի մարտահրավերը չոքել է բոլորիս դռանը և հիմա միմյանց վրա քարեր նետելու ժամանակը չէ։

Իշխանությունն առողջ քննադատությունը պետք է ընդունի և օգտակար հետևություններ անի, այլ ոչ թե սվիններով ընդունի։

Ինչպես կասեր դասականներից մեկը, “քննադատել”՝ հոգեպես տառապել է նշանակում։

Ժամանակն է հասկանալ, որ չկա հին ու նոր Հայաստան։ Հայաստանը մեկն է և այն բոլորինս է։

Այսօր աշխատելու և համաճարակը կանխելու ժամանակն է։ Համաճարակի դեմ պայքարն ու համաճարակի կանխումը քարոզարշավ չէ։

Սա քաղաքական որևէ ուժի, կուսակցության հարց չէ: Սա ազգային անվտանգության, պետության եւ հանրսյին առողջության հարց է:

Հ.Գ. Հայկը հաղթել է Բելին, հաղթելու է նաև կորոնավիրուսին։

Առողջ եղեք»։

Կիսվել նյութով