Ազատ խոսք

«Թռչկանը փրկվեց ու Ամուլսարն էլ է փրկվելու»․ Լևոն Գալստյան

«Թռչկանը փրկվեց ու Ամուլսարն էլ է փրկվելու»․ Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«8 տարի առաջ՝ 2011-ի այս օրերին, առաջին անգամ տեսանք Թռչկան անունով այս հրաշք ջրվեժն ու իմացանք, որ այն կարող է դառնալ փոքր հիդրոէլեկտրակայանի զոհ։ Բայց ինքը փրկվեց, քանի որ գտնվեցին կամավոր մարդիկ, որոնք դեմ դուրս եկան սերժիկենց համակարգին ու թույլ չտվեցին արդեն սկսված նախագիծը հասցնել ավարտին։

ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը չեղարկվեց ու ջրվեժը պահպանվեց։ Այն ժամանակ շատերը չէին հավատում, որ դա հնարավոր է ու անընդհատ փնտրում էին, թե կամավորներն ում պատվերն են կատարում։

Հիմա էլ Ամուլսարի դեպքում դեռ կան մարդիկ, որ չեն հավատում և փնտրում են մութ ուժեր, բայց նրանք անհամեմատ ավելի քիչ են քան 2011-ին։ Կամավորի ուժն այլ տեղից է սնվում և դա չի կարող հասկանալի լինել միայն գումարով տեղից շարժվողների համար»։

Share