Աշխարհ

Թուրք-հունական բախում Միջերկրական ծովում

Թուրք-հունական բախում Միջերկրական ծովում

Միջերկրածովյան տարածաշրջանում Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է, գրում է Slim.am-ը։

Արաբական աղբյուրը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, գրում է, որ Թուրքիայի արևմտյան ծովափնյա Մարմարիս քաղաքի մոտակայքում Հունաստանին պատկանող նավը «հարձակում է գործել» թուրքական ձկնորսական նավի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 3 թուրք ձկնորս:

Երկու երկրների հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Թուրքիան վիճահարույց ջրերում շարունակում է կյանքի կոչել գազի ու նավթի արդյունահանման ծրագիրը:

Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ Հունաստանի զինված ուժերը բարձր մակարդակի պատրաստվածության էին բերվել Կաստելորիզո կղզուց ոչ հեռու հետազոտություններ սկսելու Թուրքիայի մտադրությունների պատճառով:

«Կատիմերինի» թերթի տվյալներով ՝ Անթալիայի հիդրոգրաֆիական ծառայությունը հայտնել է Կաստելորիզոյից հարավ և արևելք ընկած տարածքում մինչև օգոստոսի 2-ն իրականացվելիք ուսումնասիրությունների մասին: Անկարայում հայտարարվել է, որ Oruc Reis հետազոտական նավը գտնվելու է այդ շրջանում, և այդ պատճառով Հունաստանի Զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել ամբողջ երկրում:

Թերթի տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելացել է ակտիվությունը Ակսազ ռազմածովային բազայում, այնտեղից դուրս են եկել 15 նավեր, ինչը տագնապ է առաջացրել ինչպես Աթենքում, այնպես էլ ռազմական նավատորմում:

Կիսվել էջում