Աշխարհ

Թուրքիան զորք կուղարկի Ադրբեջանին, եթե լինի համապատասխան դիմում․ Ֆուաթ Օքթայ

Թուրքիան զորք կուղարկի Ադրբեջանին, եթե լինի համապատասխան դիմում․ Ֆուաթ Օքթայ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հաստատել է Ադրբեջանին զինվորականներ ուղարկելու Անկարայի պատրաստակամությունը։ «Մեր նախագահ Էրդողանն այդ մասին առաջին օրվանից հայտարարել է։

Թուրքիան չի վարանի, մեր նախագահը չի վարանի այդ հարցում»,- ասել է Օքթայը CNN Turk-ի եթերում։ Անկարան ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ պաշտպանում է Բաքվին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում:

Էրդողան Ալիև

Հավելենք նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը այսօր կլինի Մոսկվայում, որտեղ հանդիպում կանցկացնի ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հետ՝ Սիրիական եւ Լիբիական պրոբլեմատիկայի հետ կապված օրակարգով։

Նշենք, որ Օնալը գլխավորել է թուրքական պատվիրակությունը այս տարվա օգոստոսի երեսունմեկին եւ սեպտեմբերի մեկին, ինչպես նաեւ հուլիսի քսանմեկին եւ քսաներկուսին Սիրիական եւ Լիբիական հարցերով Մոսկվայում եւ Անկարայում անցկացված բանակցությունների ժամանակ։

Կիսվել էջում