ՄամուլՏեսանյութ

Թուրքերն ակնարկում են՝ 52 միլիարդ դիմաց Զանգեզուրը տվեք մեզ, եթե չհեռացնենք, կտա (Տեսանյութ)

Թուրքերն ակնարկում են՝ 52 միլիարդ դիմաց Զանգեզուրը տվեք մեզ, եթե չհեռացնենք, կտա (Տեսանյութ)

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Անդրադարձի» եթերում անդրադառնում է պատերազմի տնտեսական հետևանքներին։ Նրա հաշվարկներով՝ այս պատերազմում մենք կորցրեցինք 7 միլիարդ դոլար՝ 5000 զոհերի ու հայրենիքի 25 տոկոսի հետ միասին։

Կանխատեսումներ՝ շեշտակի աճող արտարժույթի հնարավոր կուրսերի ու գնաճի վերաբերյալ։ «Հայաստանն այլևս ինվալիդ է․ եթե մարդու 4 վերջույթներից մեկը կարա լիարժեք մարդ համարվել»,-ախտորոշում է Բագրատյանը։

Հրանտ Բագրատյան

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը հիմա հիմքեր է ստեղծում Սյունիքի վրա ագրեսիայի համար։ Նման բան թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Դիմելով արտերկրի մեր հայրենակիցներին, ՀՀ նախկին վարչապետն ասում է․

«Արսինե Խանջյա՛ն, արի, վերադարձու Շուշին, Հադրութը վերադարձրու․․․ Սերժ Թանկյանը թող գա, Նիկոլին վռնդի․․․ բա ի՜նչ էիր մորուքդ ցցում, ասում՝ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի վարչապետ․․․

Դե որ խառնվում եք, եկեք դրան վռնդե՛ք․․․ արի Ղարաբաղս հետ տուր․․․Դե եկե՜ք, քա՞նի հոգի եկաք, քա՞նի հոգի գնաց ռազմաճակատ, որ տենար, թե ինչ բարդակ էր ռազմաճակատում»,-ասում է Բագրատյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել էջում