Մամուլ

Թեստերի պատասխանը բացասական է․ Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի. Նիկոլ Փաշինյան

Թեստերի պատասխանը բացասական է․ Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ.

Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երեկ:

Իհարկե, մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք եւ ունենք իմունիտետ:

Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»:

Կիսվել էջում