Ազատ խոսք

«Ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից. համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա». ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

«Ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից. համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա». ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

«Իմ խնդրանքն է համալսարանով մտահոգ բոլոր մարդկանց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից: Հիմա համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա»,-Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Ուղիղ 3 տարի է, ինչ ԵՊՀ-ն պաշարված ամրոցի պես դիմադրում է նիկովիդ հիվանդությանը.

EPH

Ուսանողական խորհրդի լուծարման գործընթաց

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման գործընթաց

Բյուրական մասնաշենքերի օտարման գործընթաց

100-ամյակ միջոցառումների տապալում

ԵՊՀ ռեկտորի ընտրությունների ձգձգում

Բուհերի ինքնավարությունը սահմանափակող օրենքի ընդունում

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում

Եվ այլն»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ կառավարությունը վերջերս տապալեց ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, լուծարեց խորհուրդն ու նորը ձևավորելու լիազորություն վերապահեց Փաշինյանի կառավարությանը:

Share