Աշխարհ

Էրդողանը հայտնել է, որ չի ընդունելու Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ կոչը

Էրդողանը հայտնել է, որ չի ընդունելու Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ կոչը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր երկրի մեջլիսում ելույթի ժամանակ արձագանքել է այսօր ընդունված Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի եւ Էմանուէլ Մակրոնի համատեղ հայտարարությանը, որով նրանք կոչ էին արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Reuters-ը փոխանցում է, որ Էրդողանն ասել է, թե չի ընդունում 3 երկրների հայտարարությունն ու գտնում է, որ երկարատև խաղաղության հասնելու միայն մեկ տարբերակ կա՝  «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից, հանի իր զորքը»:

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան այս խնդիրը արհամարհել են ու դրանով չեն զբաղվել գրեթե 30 տարի, անընդունելի է, երբ նրանք փորձում են հրադադար սահմանել հիմա», – ասել է Էրդողանը: 

Կիսվել նյութով