Մամուլ

«Էս երկրում բան չի փոխվել»․ Պավլիկ Մանուկյան

«Էս երկրում բան չի փոխվել»․ Պավլիկ Մանուկյան

Պավլիկ Մանուկյանը տենց լուրերից վատացող չի։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը, անդրադառնալով տարածված լուրերին, թե այն բանից հետո, երբ դատարանում մեղադրող կողմը առաջարկել է իրեն դատապարտել 9 տարվա ազատազրկման, Պավլիկ Մանուկյանը վատացել է և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Պավլիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ բոլորին հայտնի է, որ ոտքի հետ կապված խնդիր է ունեցել, որը վիրահատել են. «Ոտքիս վիրահատությունը տևել է 7,5 ժամ, շատ բարդ վիրահատություն էր, որի հետևանքով մյուս օրգանների վրա ազդեցություն է ունեցել։ Հիմա սրտի հետ կապված խնդիրներ ունեմ, դրա համար տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք»,-ասաց նա՝ կատակով հավելելով. «ՊՊԾ գնդի հետևանքներ եմ վայելում»։

Հարցին, թե իր համար անակնկա՞լ էր 9 տարվա ազատազրկում պահանջելը, Պավլիկ Մանուկյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, անակնկալ չէր, քանի որ ոչ մի բան էս երկրում չի փոխվել։ Պավլիկ Մանուկյանը ոչնչից վախեցող չի»։

Ատռավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում