Մամուլ

Զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին

Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովին: Նա պահանջում է պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը:

Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 11-ին և մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին: Վարդանյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի հիմքը Վարդանյանի ազատ արձակվելուց հետո Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումն է եղել: Նա ֆեյսբուքյան էջում գրել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ահաբեկիչների հետ գործարքի է գնում:

«Արթուր Վարդանյանը նման հոդվածով չի մեղադրվում, եւ դա դիտվեց՝ որպես վիրավորանք եւ զրպարտություն»,- ասաց Բաղդասարյանը:

Արթուր Վարդանյանը սեպտեմբերի 13-ին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Ըստ ԱԱԾ-ի՝ գործով գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ՝ 20 հոգանոց զինված խումբը 2015-ին ծրագրել էր իշխանությունը բռնությամբ զավթել:

Կիսվել էջում