Ազատ խոսք

Երևի մտածում են, որ քաղաքացու օրը «սուրբ» օր է. Արթուր Ղազինյան

Երևի մտածում են, որ քաղաքացու օրը «սուրբ» օր է. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պաշտոնապես չեղարկել ապրիլի 24-ի և մայիսի 9-ի զանգվածային միջոցառումները և քննարկել «քաղաքացու օրը» նշելու հարցը պարզապես անբարոյականություն է:

Այսօր իր հերթական լայվում Փաշինյանը ավետեց, որ ապրիլի 24-ի Մեծ Եղեռնի ամենամյա երթը Ծիծեռնականերդի հուշահամալիր կսահմանափակվի:

Կսահմանափակվեն նաև մայիսի 9-ին Շուշիի ազատագրմանն ու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակին նվիրված տոնական միջոցառումները:

Սակայն լուրջ դեմքերով քննարկում են իրենց հորինած «քաղաքացու օրը» նշելու հարցը: Երևի մտածում են, որ քաղաքացու օրը «սուրբ» օր է, կորոնավիրուսը ում շունն է որ խանգարի նշել «հպարտ քաղաքացու» «սրբազան» օրը:

Լավ, էս աստիճանի՞…»:

Կիսվել նյութով