Մամուլ

Երևանում տեղի է ունեցել քաղաքապետի խայտառակ ընտրություն, պետք է նոր ընտրություն անցկացնել. Մարուքյան

Երևանում տեղի է ունեցել քաղաքապետի խայտառակ ընտրություն, պետք է նոր ընտրություն անցկացնել. – այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեցին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։

«Նա լավ տղա է, անձնական որևէ խնդիր չկա, բայց նա փորձ չունի և քաղաքական մարդ չէ, քանի որ քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստ է։ Նա չի կարողանում բանակցություններ վարել։ Նա, ըստ էության, իր տեղում չէ։ Այստեղ Հայկի մեղքը շատ քիչ է, այստեղ Նիկոլի մեղքն է, քանի որ նա է Հայկին բերել ու դարձրել քաղաքապետ։

Երևանում տեղի է ունեցել խայտառակ ընտրություն, այդ պատճառով էլ նոր ընտրություն պետք է տեղի ունենա, քանի որ քաղաքապետը չի կարողանում քաղաքը կառավարել, այն թիմին, որ բերել է, նրանք էլ չեն կարողանում կառավարել, որի արդյունքում էլ քաղաքը հայտնվել է այլանդակ խնդիրների մեջ»։

Կիսվել նյութով