ՄամուլՏեսանյութ

Երևանում պարեկներն իրականացրել են հատուկ օպերացիա․ հետախուզման մեջ գտնվող Mercedes-ը հայտնաբերվեց, վարորդը չկարողացավ պարեկներից ճողոպրել

Երևանում պարեկներն իրականացրել են հատուկ օպերացիա․ հետախուզման մեջ գտնվող Mercedes-ը հայտնաբերվեց, վարորդը չկարողացավ պարեկներից ճողոպրել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարությամբ՝ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ՝ Երևանի քաղաքի Արմենակյան փողոցից պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 99 AA 800 համարանիշի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդն իր մոտ չունի վարորդական իրավունքի վկայական, Նորք-Մարաշում օրվա տարբեր ժամերին ավտոմեքենան վարում է դժոխային արագությամբ և մեքենայից արձակում ուժեղ ձայն․ որը համենատվում է խլացուցիչների ձայնի հետ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Իսախանյանն ու Դ․ Նիկողոսյանը տեղում իրականացնում են «Թթվի քարը գետնին չի մնա» օպերացիան և Նորք-Մարաշում, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարեկները հայտնաբերում են Mercedes-ը։

Պարզվում է՝ վարորդը Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Սարգսյանն է, ով վարոդական իրավունքի վկայական չի ներկայացնում պարեկներին։ Պարզվում է նաև, որ ավտոմեքենան տեխզննում անցած չէ և Հարկադիր կատարման ծառայության կողմից հետախուզման մեջ է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում