Ժամանց

Երևանում կբացվի նոր Պլանետարիում, հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին

Երևանում կբացվի նոր Պլանետարիում, հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին

Այս մասին տեղեկացնում է Պլանետարիումի լրատվական ծառայությունը։

Հայաստանում նոր Պլանետարիումը կբացվի տեխնիկական ռեժիմով՝ 2020 թվականի մարտի 7-ին: Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին:

Պլանետարիումը կունենա 14 մ տրամագիծ ունեցող էկրան և կտեղավորի մինչև 50 մարդ: Հանդիսատեսի տեղակայումը կլինի փափուկ բազկաթոռների վրա, այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին:

Անգլիական պարկում՝ Պլանետարիումի մոտակայքում՝ կտեղավորվի հսկա 6-մետրանոց լուսինը, որը գիշերվա ընթացքում փայլելու է:

Նշվում է, որ նախագիծը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի «Պլանետարիում 1» թիմի (գմբեթի տրամագծով ամենամեծը աշխարհում) և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի համատեղ ջանքերով:

Գրիգոր Մաշուրյան, մեջբերում․ «Հատկապես ներկայումս շատ կարևոր է, երեխաների մեջ սերմանել ձգտումը դեպի տեխնիկական մասնագիտություններ, որպեսզի մեր երկրում լինեն ավելի շատ ինժեներներ, ովքեր կձևավորեն Հայաստանի ապագա զարգացումը:

Պլանետարիումը հիանալի կրթական ծրագիր է պարունակում Եվրոպական տիեզերական հասարակության (ESO) կինոնկարներից և «Պալենատրիում 1» ստուդիայում ստեղծված ֆիլմերից»:

Պլանետարիումը պլանավորում է անցկացնել նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ, ինչպես նաև պաշտոնական միջոցառումներ և ներկայացումներ:

Հիշեցնենք, որ պլանետարիումի բացումը նախատեսվում էր 2020 թվականի հունվարի 1-ին, բայց հետաձգվել էր։

Կիսվել էջում