Մամուլ

Երևանում բնակարանների գները կտրուկ աճել են․ որքան արժե 1 քմ-ն տարբեր վարչական շրջաններում

Երևանում մեկ տարվա ընթացքում բնակարանների արժեքը զգալիորեն աճել է։

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունիսին Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսի մետրի միջին արժեքը կազմել է 966 900 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 878 հազար դրամի փոխարեն։

Վերջին մեկ տարվա ընթացքում բազմաբնակարան շենքերում բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը բարձրացել է նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում։

Այսպես՝ Արաբկիրում նախորդ տարվա հունիսին մեկ քառակուսի մետրն արժեր 622 հազար դրամ, իսկ այս տարվա հունիսին՝ 703 հազար։

Քանաքեռ-Զեյթունում գինը 441 հազարից հասել է 529 հազարի, Դավթաշենում՝ 474 հազարից 555 հազարի, Մալաթիա-Սեբաստիայում՝ 390 հազարից 482 հազարի, Նոր Նորքում՝ 412 հազարից 483 հազարի, իսկ Նորք-Մարաշում՝ 442 հազարից 562 հազարի։

Ավանում մեկ քառակուսի մետրի արժեքը 399 հազար դրամից բարձրացել է 473 հազարի, Էրեբունիում՝ 403 հազարից 481 հազարի, Շենգավիթում՝ 391 հազարից 483 հազարի, իսկ Աջափնյակում՝ 414 հազարից 491 հազարի։

Թանկացում արձանագրվել է նաև մայրաքաղաքի ծայրամասային Նուբարաշեն վարչական շրջանում․ այստեղ մեկ քառակուսի մետրի արժեքը 236 հազար դրամից հասել է 271 հազարի։

Միաժամանակ, այս տարվա հունիսին բազմաբնակարան շենքերում իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 2535 գործարք։ Նախորդ տարվա նույն ամսին դրանց թիվը 1825 էր։

Կիսվեք ձեր էջում